«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Վախի ձայները կարող են բարձրանալ, բայց չեն կարող լռեցնել քո հավատքը

Վախի ձայները կարող են բարձրանալ, բայց չեն կարող լռեցնել քո հավատքը
14.10.2025 | 20:33

Հեռուն նայելու կարիք չկա, որպեսզի հասկանանք, թե ապրում ենք դժվարին ժամանակներում։ Լուրերը լի են հակամարտություններով, պատերազմներով ու անորոշությամբ։ Մարդիկ անհանգիստ են, հոգնած ու ծանրաբեռնված կյանքի ճնշումներից։ Պառակտումները խորանում են, համբերությունը՝ նվազում, իսկ հույսը երբեմն թվում է հեռու, գրեթե անհաս երազանք։

Բայց հենց այս ամենի մեջ մենք՝ քրիստոնյաներս, ունենք մի ուրախություն, որը ոչ այս աշխարհն է տվել, ոչ էլ այս աշխարհը կարող է խլել։

Երրորդ դարում, երբ քրիստոնյաների դեմ հալածանքները հասել էին իրենց գագաթնակետին, և հավատքը դրվում էր ամենախիստ փորձության առաջ, մի մարդ, որը սպասում էր իր մահվան դատավճռին, գրում է իր ընկերոջը.

«Սա վատ աշխարհ է, աներևակայելի վատ աշխարհ։ Բայց ես նրա մեջ գտել եմ մի խաղաղ ու սուրբ ժողովրդի, որը սովորել է մեծ գաղտնիք։ Նրանք գտել են ուրախություն, որ հազար անգամ ավելի լավ է, քան մեր մեղավոր կյանքի ամեն հաճույք։ Նրանց արհամարհում և հալածում են, բայց դա նրանց չի մտահոգում։ Նրանք տիրապետում են իրենց հոգիներին։ Նրանք հաղթահարել են աշխարհը։ Այս մարդիկ Քրիստոնյաներն են... և ես նրանցից մեկն եմ»։

Վախի ու հալածանքի այդ ժամանակներում նա մարդը բացահայտել էր ուրախության այն գաղտնիքը, որը պայմանավորված չէ կյանքի հանգամանքներից, այլ բխում է Քրիստոսից։ Երբ գիտես՝ ով ես Քրիստոսի մեջ, դառնում ես անսասան։ Փոթորիկները կարող են գալ, բայց չեն կարող քեզ խորտակել։ Վախի ձայները կարող են բարձրանալ, բայց չեն կարող լռեցնել քո հավատքը։

Ահա թե ինչու Հովհաննես առաքյալը գրում էր վստահությամբ. «Աստծուց ծնված ամեն ոք հաղթում է աշխարհին։ Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին՝ մեր հավատը։ Իսկ ո՞վ է հաղթողը, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծո Որդին» (Ա Հովհաննես 5․4-5)։

Սիրելիներ, երբ կյանքը թվում է ծանր, իսկ ապագան՝ անորոշ, հիշեք այն գաղտնիքը, որ վաղ քրիստոնյաները պահում էին իրենց սրտերում։ Ճշմարիտ ուրախությունը չենք կարող գտնել աշխարհից փախչելով, այլ հավատքով այն հաղթահարելով։ Գուցե չկարողանանք փոխել մեր շուրջն եղածը, բայց կարող ենք փոխել մեր ներսը՝ մեր սրտի արձագանքը։

Այո՛, մարդիկ կարող են ասել, թե այս աշխարհը չար ու մեղավոր է, բայց մենք ավելի մի մեծ ճշմարտություն գիտենք, որ է՝ Քրիստոս հաղթեց աշխարհին։

Եվ քանի որ Նա մեր սրտերում է, մենք կարող ենք և պիտի ապրենք անվախ հավատքով և անսասան ուրախությամբ։

Մեսրոպ Եպիսկոպոս Պարսամյան

Դիտվել է՝ 259

Մեկնաբանություններ